ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

ՕԵԿ-ը սպասում է Սահմանադրության նոր նախագծին

ՕԵԿ-ը սպասում է Սահմանադրության նոր նախագծին
17.09.2014 | 12:12

«Երբ կլինի սահմանադրական բարեփոխումների նախագծի տարբերակը, այն ժամանակ էլ մենք պատրաստ կլինենք բաց քննարկումների՝ ինչպես միշտ ենք եղել, և կհայտնենք մեր մոտեցումը: Եթե դրանք մեր մոտեցումներին, դիրքորոշումներին չեն համապատասխանի, մենք կպլանավորենք և կիրականացնենք մեր քայլերը»,- սահմանադրական բարեփոխումների քննարկումից հետո ասել է ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը՝ պատասխանելով հարցին՝ եթե նախագիծն այս տեսքով դրվի հանրաքվեի, ՕԵԿ-ը՝ որպես ընդդիմություն, ինչպե՞ս է պայքարելու ընդունման դեմ: Նա կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների հիմնախնդիրը հրատապ չէ մեր երկրի առաջ ծառացած հիմնահարցերը լուծելու համար: «Մեր խնդիրն է քննարկել հնչեցված առաջարկությունները, մասնակցել քննարկումներին և խոսել այն մոտեցումների մասին, որոնք մենք ունենք երկրի կառավարման, հասարակության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, ընդդիմության դերի և այլ հարցերի առնչությամբ»,- հավելեց Շահգելդյանը: ՕԵԿ-ի համար կարևորագույն խնդիրն այսօր քաղաքական համակարգի ձևավորման և գործունեության տեսանկյունից 100- տոկոսանոց ընտրական համակարգն է և ընտրական համալիր բարեփոխումները:

Դիտվել է՝ 1102

Մեկնաբանություններ